Բոլթոնը մեղադրել է Թրամփին իր հրաժարականի պատճառներն աղավաղելու մեջ

10:21   11 Սեպտեմբեր 2019    301

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ազատված Ջոն Բոլթոնը մեղադրել է Դոնալդ Թրամփին՝ իր հրաժարականի մանրամասներն աղավաղելու մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հաղորդում է Газета-ն:

Բոլթոնը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան ինքը Թրամփին ասել է հրաժարական տալու մտադրության մասին:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ ղեկավարն առաջարկել է հետաձգել այս հարցի քննարկումը մինչև հաջորդ օրը:

Սակայն այսօր ԱՄՆ նախագահը սոցցանցում տեղեկացրել էր Բոլթոնին պաշտոնից ազատելու իր որոշման մասին՝ նշելով որ նրա ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի, քանի որ նրա մոտեցումները չեն համապատասխանում իր և իր վարչակազմի մոտեցումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները