Իրանում մեկնաբանել են Բոլթոնի պաշտոնանկությունը

10:29   11 Սեպտեմբեր 2019    343

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ պաշտոնանկ անելով ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, ԱՄՆ–ն աշխատանքից ազատել է պատերազմի և տնտեսական ահաբեկչության ամենամեծ կողմնակցին։

«Մի քանի ամիս առաջ Ջոն Բոլթոնը խոստացավ, որ Իրանը երեք ամսից գոյություն չի ունենա. մենք դեռ կանգուն ենք, իսկ նա հեռացավ։ Աշխատանքից ազատելով պատերազմի և տնտեսական ահաբեկչության խոշորագույն կողմնակցին՝ Սպիտակ տունը ավելի քիչ խոչընդոտներ կունենա Իրանին հասկանալու համար»,– Twitter-ում գրել է Ռաբիին՝ ի պատասխան Բոլթոնի պաշտոնանկության մասին լուրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հեշթեգներ: Hayatsk.info" style="color: #1955a5;"> Hayatsk.info  


Վերնագիրի այլ պիտակները