Իրաքում մզկիթի մոտ հրմշտոցի հետևանքով առնվազն 30 ուխտավոր է զոհվել
11:06
11 Սեպտեմբեր 2019
388
Իրաքյան սրբազան Քերբելա քաղաքում մզկիթի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 102-ը ստացել են վնասվածքներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել Բաղդադից 100 կմ հարավ-արևմուտք՝ շիայական Աշուրա տոնի՝ նահատակների հիշատակման օրվա առիթով կազմակերպված արարողության ժամանակ:
BBC-ի հաղորդմամբ՝ հրմշտոցը սկսվել է Իմամ Հուսեյնի դամբարանի մուտքերից մեկի մոտ՝ այն բանից հետո, երբ մի քանի անձինք սայթաքել և ընկել են, իսկ մյուսները շարունակել են տեղաշարժը: