Պուտինն աշխատանքից ազատել է Կարասինին

11:20   11 Սեպտեմբեր 2019    301

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է երկրի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին:

Կարասինն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Նրա փոխարեն նշանակվել է Եվգենի Իվանովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարասինն ԱԳՆ-ում մասնավորապես կարգավորում էր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները, արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև եկեղեցու հետ տարվող աշխատանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Կարասին  


Վերնագիրի այլ պիտակները