Նազարբաեւին մարմնավորած դերասանը դարձել Է Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր

12:35   11 Սեպտեմբեր 2019    328

Դերասան, երգիչ, կոմպոզիտոր եւ հեռուստահաղորդավար, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նուռլան Ալիմժանովը սեպտեմբերի 11-ին Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորի երդում Է տվել:

Նա ճանաչում Է ստացել «Առաջնորդի ուղին» ֆիլմում (2013 թ.) Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դերը կատարելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր շարքերը համալրեց եւս մեկ պատգամավոր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցության անդամ Նուռլան Ալիմժանովը խորհրդարանի Մաժիլիսի պատգամավոր Է գրանցվել կուսակցական ցուցակով»,-հայտնել Է Մաժիլիսի նախագահ Նուռլան Նիգմատուլինը պալատի լիագումար նիստի ընթացքում:

35-ամյա Ալիմժանովն ընտրվել Է Մաժիլիսի սոցիալ-տնտեսական զարգացման կոմիտեի կազմում: «Նուր Օթան»-ի կուսակցական ցուցակով Մաժիլիսի պատգամավորի մանդատը Ալիմժանովին հանձնելու որոշումն ընդունվել Էր օգոստոսին՝ կուսակցության քաղաքական խորհրդի բյուրոյի նիստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաեւ  


Վերնագիրի այլ պիտակները