Պեկինն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ կառուցողական փոփոխություններ Է ակնկալում Բոլթոնի հեռանալուց հետո

12:44   11 Սեպտեմբեր 2019    280

Չինաստանի իշխանությունները հուսով են, որ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո այդ պաշտոնը կզբաղեցնի այնպիսի մեկը, որը կառուցողական դեր կխաղա երկու երկրների կապերի ամրապնդման գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:

«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի կառավարության կազմի վերադասավորումներին, մենք սեփական գնահատական չենք տալիս նման իրադարձություններին,-հայտնել Է նա հերթական բրիֆինգում:-Մենք գտնում ենք, որ ով Էլ որ ԱՄՆ-ում զբաղեցնի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, գլխավորն այն Է, որ այդ մարդը դրական դեր խաղա չին-ամերիկյան շփումների զարգացման գործում»,-ասել Է Չունյինը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին: Նա նաեւ հայտնել Է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները