Չինաստանը մաքսերից ազատել Է ամերիկյան մի շարք ապրանքներ

12:51   11 Սեպտեմբեր 2019    419

Չինաստանի կառավարությունը որոշել Է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը:

Մաքսերը սահմանվել Էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարեւոր ճյուղերը. սոյան, խոզի միսը եւ եգիպտացորենը: Կոմիտեն շարունակում Է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները