Բրիտանական ծառայությունները ռեկորդային թվով միգրանտների են բռնել երկրի ափերի մոտ

14:14   11 Սեպտեմբեր 2019    261

Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում Էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Telegraph թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ընդհանուր առմամբ մեկ օրում մաքսային ծառայությունները բռնել են 86 միգրանտի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: ՆԳ նախարարության տվյալներով՝ ութ երկրի՝ Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Վիետնամի եւ Եթովպիայի, քաղաքացիներ վեց նավակով փորձել են անցնել Լա-Մանշը:

Ընդ որում երկու խումբ միգրանտների հաջողվել Է ափ իջնել Արեւելյան Սասեքսի կոմսության շրջանում: Telegraph-ի տվյալներով՝ ընդամենը տարեսկզբից ծովով Մեծ Բրիտանիայի տարածք Է ժամանել 1256 մարդ: Անօրինական միգրանտները հաճախ բոլոր հնարավորություններն օգտագործում են՝ հատելու Լա-Մանշի նեղուցը եւ հայտնվելու Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում Է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ եւ ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները