ԱՄՆ-ն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանելու Եվրոպան. Մերկել

14:51   11 Սեպտեմբեր 2019    316

Միացյալ Նահանգներն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանելու Եվրոպան. նա պետք է փորձի ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եվրոպան արժեքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Բայց այլևս ավտոմատիզմ չկա նրանում, որ նրանք կստանձնեն Եվրոպայի պաշտպանի դերը »,- ասել է Մերկելը Բունդեսթագում 2020-ի դաշնային բյուջեի վերաբերյալ բանավեճի ժամանակ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերը, բացառությամբ Միացյալ Նահանգների, 2019-ին աճել են 3.9 %-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները