Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննությունների ժամանակ արգելել բոլոր տիպի ժամացույցները

15:27   11 Սեպտեմբեր 2019    172

Մեծ Բրիտանիայում ցանկանում են քննասենյակներում արգելել ցանկացած տիպի ժամամացույցները, քանի որ ավելի ու ավելի շատ սարքեր են միանում ինտերնետին, ինչը խարդախության հնարավորություն է տալիս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:>

Քննությունների չարաշահման անկախ հանձնաժողովը, որը ստեղծվել է հանրային քննությունների ժամանակ տարածված խարդախությունների հետաքննության համար, զգուշացրել է, որ դիտորդներն արդեն ավելի հաճախ չեն կարողանում խելացի ժամացույցները տարբերել սովորական ժամացույցներից:

Հանձնաժողովը հայտարարել է, որ «ինտերնետային սարքերի անընդհատ կատարելագործումը» նպատակահարմար է դարձնում ժամացույցների ամբողջական արգելքը: Խելացի ժամացույցները, բջջային հեռախոսները և այլ ինտերնետային սարքեր արդեն արգելված են քննական դահլիճներում:

Հանձնաժողովի նախագահ Ջոն Դանֆորդը հայտարարել է. «Կարող է թվալ, որ ժամացույցն ուղղակի ցույց է տալիս ժամանակը, բայց իրականում ուսանողը սեղմում է կոճակը և դրանք դառնում են էլ-փոստով ժամացույցներ: Այսպիսով, կարծում եմ, որ ակնհայտ է ժամացույցներն արգելելու անհրաժեշտությունը»:

Զեկույցում առաջարկվում է նաև, որ քննական հանձնաժողովները վերահսկեն քննական թերթերի ապօրինի վաճառքի «մութ» ցանցը, և որ քննությունների ընթացքում մաքրվեն զուգարանները՝ թաքցված նշումների և հեռախոսների առկայությունը ստուգելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները