Զելենսկին մտադիր է լուծարել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կողմնակալ աշխատանքի պատճառով

15:09   11 Սեպտեմբեր 2019    197

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է արտահերթ կարգով լուծարել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի սկզբունքներին հակասող գործունեություն իրականացնելու պատճառով, հայտնում է РБК-Украина-ն`հղում անելով ուկրաինական խորհրդարանի` «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալինա Զագորույկոյի հայտարարությանը:

Ավելի վաղ Ուկրաինայի Վերին ռադայի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Կարամելյուկը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին երկրի խորհրդարանում ԿԸՀ-ի լիազորությունների վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել:

Նախաձեռնության տեքստում նշվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի կողմից գրանցումների իրականացման, թեկնածուների վերաբերյալ կենսագրական տվյալներ ներկայացնելու հարցում կողմնակալ և օրենքին հակասող գործունեությունը: Նախաձեռնության մեջ հիշատակվում է նաև նախկինում ԿԸՀ-ի անօրինական գործունեության հետ կապված դատարական մարմինների թվով 28 որոշումները:


Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները