ԿԺԴՀ-ում հայտնել են գերխոշոր ռեակտիվ համակարգի փորձարկումների մասին

18:46   11 Սեպտեմբեր 2019    118

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ Է ներկա եղել եւ ղեկավարել համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ համակարգի թեստային արձակումը:

Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Գերագույն ղեկավարը նշել Է, որ համազարկային կրակի գերխոշոր ռեակտիվ կայանքի սպառազինության համակարգը վերջնականապես ստուգված Է մարտական գործողությունների, հետագծի բնութագրի, ինքնանշանառման ճշգրտության ու գործառույթի տեսանկյունից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդել Է Kyodo գործակալությունը, սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ Է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչների տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին եւ 07:12-ին (Երեւանի ժամանակով 01:53-ին եւ 02:12-ին): Ընդամենն արկերը թռել են շուրջ 330 կիլոմետր:

ԱՄՆ-ը հայտարարել Է, որ հետեւում Է իրադրությանը եւ սերտ շփումներ Է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ: Հարավային Կորեան նույնպես հայտարարել Է, որ հետեւում Է իրադրությանը, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին կոչ Է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը: Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն Է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել Էր օգոստոսի 24-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Կիմ-Չեն  


Վերնագիրի այլ պիտակները