Թրամփը երկարաձգել Է «ընտրություններին օտարերկրյա միջամտության» համար սահմանված պատժամիջոցները

19:14   11 Սեպտեմբեր 2019    109

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել Է, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության կամ դրանց նակատմամբ հասարակական վստահության խախտման սպառնալիքի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը կգործի նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո:

«Թեեւ չեն եղել այն բանի ոչ մի կարգի ապացույցներ, որ օտարերկրյա տերությունը փոխել Է արդյունքները կամ ձայների հաշվումը Միացյալ Նահանգներում կայացած ցանկացած ընտրություններում, օտարերկրյա տերությունները պատմականորեն ձգտել են օգտագործել Ամերիկայի ազատ եւ բաց քաղաքական համակարգը»,- ասված Է նախագահի՝ Կոնգրեսին հղած հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Սպիտակ տունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ թվային տեխնոլոգիաների տարածման պատճառով օտարերկրյա միջամտության մասշտաբն ու ինտենսիվությունն աճել են: Միջամտության համար պատժամիջոցների մասին կատարողական հրամանագիրն ստորագրվել Է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ամենամյա երկարաձգման հնարավորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները