Վրաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիաչվերթների վերաբերյալ բանակցություններ է սկսում

19:58   11 Սեպտեմբեր 2019    100

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ԱՄՆ-ում բանակցություններ կվարի ամերիկյան խոշորագույն Delta Air Lines և United airlines ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ դեպի Վրաստան ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու շուրջ:

Թուրնավան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-Վրաստան ուղիղ ավիաչվերթների մեկնարկը մի կողմից դրական քաղաքական քայլ կլինի՝ ելնելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, մյուս կողմից գրավիչ՝ առևտրային ընկերությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները