Աշխարհը թեթեւացած շունչ քաշեց Բոլթոնի հեռանալուց հետո. Զարիֆ

17:36   11 Սեպտեմբեր 2019    172

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ աշխարհը թեթեւացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մինչ աշխարհը, բացառությամբ երկու-երեք խումբ պանիկյորների, թեթեւացած շունչ քաշեց Սպիտակ տանը «Բ-խմբի» կողմնակցի պաշտոնանկության կապակցությամբ, (ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք) Փոմպեոն եւ (ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավար Սթիվեն) Մնուչինը, հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա Էսկալացման մասին»,-գրել Է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Զարիֆը «Բ-խումբ» Է անվանում ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի «միավորումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները