Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրոյում հանգստից անվասայլակով է վերադարձել

20:03   11 Սեպտեմբեր 2019    109

Ռուսական «Պոլե չուդես» հեռուստաշոուի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը Մոնտենեգրո (Չեռնոգորիա) հանգստից վերադարձել է անվասայլակով:

74-ամյա շոումենին կնոջ հետ նկատել են Տիվատի օդանավակայանում: Յակուբովիչի օգնականի խոսքով՝ հաղորդավարը հանգստանալիս է եղել Մոնտենեգրոյում, լողացել է լողավազանում և ծնկին հարված է ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կոտրվածքի կասկած կար, ծունկն ուռել էր, այդ իսկ պատճառով նա անվասայլակին էր նստել: Մոսկվայի բժիշկները կոտրվածքը չեն հաստատել, միայն ուժեղ վնասվածք է եղել»,- մեկնաբանել է Յակուբովիչի ներկայացուցիչը:

Ներկա պահին Յակուբովիչը բուժում է ստանում և պատրաստվում է սիրված հաղորդաշարի նկարահանումներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները