Ճապոնիայի կայսրը պաշտոնապես հաստատել է նոր կառավարության կազմը

21:38   11 Սեպտեմբեր 2019    163

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն չորեքշաբթի պաշտոնապես հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որը նրան ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեն:

Այդ կապակցությամբ հանդիսավոր արարողությունն անցկացվել է Տոկիոյի կայսերական պալատում, հայտարարել է Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ճապոնիայի Սահմանադրության համաձայն, կայսրը հաստատում է վարչապետի ներկայացրած նախարարների նշանակումը:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի 2012 թվականից ի վեր ամենաընդգրկուն վերադասավորումներն է անցկացրել երկրի կառավարությունում:

Ընդհանուր առմամբ ճապոնական կառավարության ղեկավարը փոխել է 13 գերատեսչությունների, ներառյալ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության և էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարարության ղեկավարների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները