Facebook-ը եւ Instagram-ը ծրագրային սխալ են գտել, որը թույլ է տալիս տեսնել փակ գրառումները

09:02   12 Սեպտեմբեր 2019    289

Instagram-ում եւ Facebook-ում խոցելիություն են գտել, որը թույլ է տալիս տեսնել օգտատերերի մասնավոր գրառումները:

«Այս սխալից օգտվելու համար, որն առնչվում է նաեւ Instagram-ում Stories-ին, անհրաժեշտ է HTML-ի եւ բրաուզերի աշխատանքի տարրական իմացություն»,- նշում է պարբերականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետներն ասում են, որ ցանկացած մասնավոր գրառում կարելի է բացել բրաուզերում, պատճենել դրան ընդհանուր հասանելիության հղման գաղտնագրով եւ ուղարկել ցանկացած մարդու: Էջի պարունակությունը կտեսնեն ոչ միայն սոցցանցերի օգտատերերը, այլեւ նրանք, որոնք այդտեղ գրանցված չեն: Տիրոջ ակաունտի փակ տվյալները կարելի է բեռնել, վերահրապարակել կամ ուղարկել որեւէ մեկին անձամբ:

«Այս գործողությունները նման են Facebook-ի կամ Instagram-ի ընկերոջ էջի էկրանի լուսանկարին եւ այն ուրիշ մարդկանց ուղարկելուն,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը՝ BuzzFeed News-ի հետ զրույցում մեկնաբանելով հայտնաբերված սխալը: - Դա հասանելիություն չի տալիս օգտատիրոջ ակաունտին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները