Ամազոնի անտառում խոշոր հնագիտական համալիր են գտել

09:44   12 Սեպտեմբեր 2019    208

Բրազիլացի հնագետները խոշոր հնագիտական համալիր են գտել Կենտրոնական Ամազոնիայում։

Գիտնականները կարծում են, որ մինչեւ եվրոպացիների գալն այս տարածքում ապրել են բազմաթիվ հնդկացիներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետազոտողները համալիրը հայտնաբերել են Թեֆեի ազգային պարկ կատարած արշավի ժամանակ, Սոլիմոյնս գետի միջին հոսանքում։ Մեկ ամիս 40 մասնագետ ուսումնասիրել է մինչկոլումբոսյան դարաշրջանի հինգ տեղի բնակավայրերը։ Նրանց օգնել են մերձակա բնակավայրերի բնակիչները։

«Ճիշտ չի լինի խոսել մեկ հուշարձանի մասին։ Մեր դիտարկումներով՝ խոսքը մի ամբողջ հնագիտական համալիրի մասին է, որը բաղկացած է բազմաթիվ բնակավայրերից, որոնցից յուրաքանչյուրը, թեեւ կարող էր իր պատմությունն ունենալ, կապված է եղել մյուսների հետ»,- Amazonas Noticias-ը մեջբերում է արշավի մասնակիցներից մեկին՝ Ռաֆայել Լոպեսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները