Թրամփին «թույլ են տվել» մերժել ներգաղթյալներին ապաստանի տրամադրման հարցում

11:20   12 Սեպտեմբեր 2019    226

ԱՄՆ Գերագույն դատարանը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պաշտոնապես թույլտվություն է տրամադրել երրորդ երկրներից ԱՄՆ եկած և սկզբից ԱՄՆ-ից ապաստան չհայցած ներգաղթյալներին ապաստանի տրամադրման հարցում մերժելու առնչությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով՝ իր որոշմամբ Գերագույն դատարանը չեղյալ է համարել ավելի ցածր ատյանի դատարանների որոշումները, համաձայն որոնց արգելվել էր կիրառել նոր միգրացիոն քաղաքականության նորմերը:

Ըստ նոր օրենքի` Հոնդուրասի, Գվատեմալայի և տարածաշրջանի այլ երկրների քաղաքացիները չեն կարող ԱՄՆ-ի կողմից ապաստան ստանալու ակնկալիքներ ունենալ, քանի դեռ չեն դիմել Մեքսիկայի իշխանություններին և նրանցից մերժում չեն ստացել:

Տվյալ սահմանափակումը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնք ԱՄՆ են մուտք գործում ոչ սեփական ցանկությամբ:

Գործակալությունը նշել է, որ այս որոշումը թույլ է տալիս մերժում տրամադրել աղքատության կամ բռնության պատճառով Աֆրիկայից, Ասիայից և Հարավային Ամերիկայից ԱՄՆ ժամանող գրեթե բոլոր ներգաղթյալներին:

ԱՄՆ նախագահը դատարանի որոշումը «մեծ հաղթանակ» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները