ԱՄՆ-ն Ադրբեջան կմատակարարի 10 մլն դոլարի ռազմական սարքավորումներ

21:52   11 Սեպտեմբեր 2019    226

Ամերիկյան Վիրջինիա նահանգից ընկերությունը հաղթել է Ադրբեջան սարքավորումներ մատակարարելու համար հայտարարված մրցույթում, որոնք նախատեսված են հետախուզական տվյալների հավաքման և ահաբեկչության դեմ պայքարի համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, մրցույթի հաղթող է դարձել Ալեքսանդրիա քաղաքում տեղակայված VSE Corp ընկերությունը:

«Կորպորացիան հաղթել է Ադրբեջանին հակաահաբեկչական և հետախուզական սարքավորումներ մատակարարելու, ինչպես նաև Ադրբեջանի ծովային անվտանգության ծրագրի շրջանակներում ուսուցում կազմակերպելու համար հայտարարված մրցույթում, որի արժեքը կազմում է 10 082 812 ԱՄՆ դոլար: Տվյալ ծրագրի 88%-ն իրականացվելու է ԱՄՆ-ում, իսկ 12%-ը՝ Ադրբեջանում: Նախատեսվում է ծրագիրն ավարտել 1 տարվա ընթացքում», - ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները