Նեթանյահուն Ռուսաստանին զգուշացրել է վտանգի մասին

12:19   12 Սեպտեմբեր 2019    451

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուսական կողմին վտանգ է սպառնում Իրանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ ռուսական կողմին նախևառաջ կարող է վնասել իսլամի արմատական տեսակը, որը պարտադրում է իրանական կողմը։

«Ռուսաստանի համար ամենամեծ վտանգն արմատական իսլամն է»,-հավելել է Նեթանյահուն։

Նրա կարծիքով՝ շատ հաճախ առանցքային հարցերի շուրջ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները չեն համընկնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները