Սպիտակ տունը պատրաստվում է Թրամփի և Ռոհանիի հնարավոր հանդիպմանը

13:41   12 Սեպտեմբեր 2019    226

Սպիտակ տունն սկսել է նախապատրաստվել ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի հնարավոր բանակցություններին` Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳՎ-ի նստաշրջանի շրջանակներում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Թրամփ-Ռոհանի հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք Իրանը կհամաձայնի հանդիպմանը, եթե ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չչեղարկվեն:

Աղբյուրիներից մեկի կարծիքով՝ հնարավոր տաբերակներից մեկն այն է, որ Թրամփը կմիանա Ռոհանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները