Կալիֆոռնիայում ջրվեժի գագաթին հայտնված ընտանիքը փրկվել է շշով ուղարկված գրության օգնությամբ

22:28   12 Սեպտեմբեր 2019    298

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող թաքնված ջրվեժի գագաթին հայտնված ընտանիքը, որն այնտեղից իջնելու ոչ մի ելք չուներ, հաջողացրել է օգնություն կանչել շշի մեջ դրած ուղերձը ջուրը գցելով:

Քրթիս Ուայթսոնը, նրա ընկերուհի Քրիսթալ Ռամիրեսը և իրենց 13-ամյա որդի Հանթերը ավարտելիս են եղել նավարկությունը 4-օրյա ճամբարային հանգիստի ժամանակ, երբ նկատել են, որ հայտնվել են մեկուսի վայրում՝ Առոյո Սեկո ժամանակավոր գոյացող գետից թափվող ջրվեժի գագաթին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք խցանված են մնացել 12 մետր բարձրությամբ ջրվեժի գագաթին: Ընկերները տեղյակ էին, թե իրենք ուր են գնացել, սակայն երկար ժամանակ կպահանջվեր մինչև վերջիններս սկսեին որոնել իրենց և քանի որ բջջային կապն այդտեղ բացակայում էր, պետք էր օգնություն կանչելու այլ տարբերակ մտածել:

Նախ Ուայթսոնը փորձել է փայտի վրա իր մոտ առկա գրպանի դանակով փորագրել «Մենք օգնության կարիք ունենք» գրությունը և նետել փայտը ջրվեժից, սակայն այն անընդհատ պտտվում էր գետում և առաջ չէր գնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները