Բրազիլիայի նախագահին խոցած դանակը թանգարանային ցուցանմուշ կդառնա

12:53   12 Սեպտեմբեր 2019    298

2018 թվականին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին հարվածած դանակը ոստիկանության թանգարանի ցուցանմուշ կդառնա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեքշաբթի Բրազիլիայի Մինաս-Ժերայս հարավային նահանգի դատարանը կարգադրել է դանակը հանձնել մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Ոստիկանության ազգային ակադեմիայի թանգարանին:

Դանակի սուր հատվածի երկարությունը 30 սանտիմետր է:

Տվյալ որոշումը կայացրած դատավորն ընդգծել է, որ դանակը, անկասկած, պատմական արժեք է ներկայացնում, քանի որ դրանով հարձակվել են երկրի նախագահի վրա:

Թանգարանին նաև կտրամադրվեն հարձակվողի և տուժողի կենսաբանական նմուշները պարունակող բամբակի կտորները:

Բոլսոնարուն վիրավորվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, Մինաս-Ժերայս նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր նախագահը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները