ԽՍՀՄ անձնագրով կինը 23 տարի է չի կարողանում լքել Թուրքիան

14:52   12 Սեպտեմբեր 2019    226

Ազգությամբ ուկրաինուհի 59-ամյա Ալքեսանդրա Դրավեցկին արդեն 23 տարի է, ինչ չի կարողանում լքել Թուրքիան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կինը 1990-ական թվականներին մեկնել է Թուրքիա, որտեղ զբաղվել է առևտրով և ԽՍՀՄ փլուզման պահին գտնվել է Ստամբուլում։ Երբ Ալեքսանդրան փորձել է նոր անձնագիր ստանալ և վերադառնալ իր երկիր Ուկրաինայի դեսպանատնից պատասխանել են, որ ուկրաինական արխիվում վերջինիս վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ չկան։

Ներկայումս կինը շարունակում է ապրել Ստամբուլում և հուսալ, որ իր խնդիրը մի օր լուծում կստանա։

«Հավանաբար ես վերջին մարդն եմ, ով դեռ ապրում է ԽՍՀՄ անձնագրով»,- ասել է Դրավեցկին ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները