Տոնգա Թագավորության վարչապետը 78 տարեկանում վախճանվել է

14:59   12 Սեպտեմբեր 2019    235

Տոնգա Թագավորության վարչապետ Աքիլիսի Պոհիվան 78 տարեկանում Նոր Զելանդիայում վախճանվել է, հայտնում է Kaniva Tonga լրատվական պորտալը՝ հղում անելով վարչապետի խորհրդականին:

Ըստ պորտալի՝ Պոհիվան մահացել է Օքլենդի հոսպիտալում, որտեղ ավելի վաղ տեղափոխվել էր թոքաբորբի պատճառով:

Նա Տոնգայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոնգա  


Վերնագիրի այլ պիտակները