Պեկինը Վաշինգթոնին հորդորում է բանակցել Փհենյանի հետ

15:19   12 Սեպտեմբեր 2019    172

Չինաստանը գովեստով է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու մասին Հյուսիսային Կորեայի հայրտարարությանը:

Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդին Աբդուլահի հետ համատեղ ասուլիսում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին Վաշինգթոնին կոչ է արել առավել կառուցողական արձագանքել Փհենյանից ստացվող ազդակներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հետ միջուկային թեմայով երկխոսությունը շարունակելու Հյուսիսային Կորեայի արտահայտած պատրաստակամությունը: Մենք համոզված ենք, որ դա Փհենյանի կողմից կարևոր քայլ է, որը թույլ կտա առաջ տանել Կորեական թերակղզու խնդիրների քաղաքական լուծումը»,- ասել է Չինաստանի արտաքեին գերատեսչության ղեկավարը:

Նա հույս է հայտնել, որ մինչև այս ամսվա վերջ Հյուսիսային Կորեան և Միացյալ Նահանգները վերսկսեն բանակցությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները