Միջուկային պատերազմի վտանգը գնալով մեծանում է. ՌԴ փոխարտգործնախարար

16:54   12 Սեպտեմբեր 2019    226

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ գնալով աշխարհում մեծանում է միջուկային պատերազմի հավանականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:

Աղբյուրը փոխանցում է քաղաքական գործչի կարծիքն այն մասին, որ այդ վտանգն առավելապես մեծացել է վերջին տարվա ընթացքում:

Ռյաբկովի խոսքով՝ այս խնդրի շուրջ Եվրոպան խուսափում է որևէ քննարկման նստել: Արևմուտքի այս «պահվածքը» ՌԴ փոխնախարարը գնահատել է` հայտարարելով, որ դա հետագայում կարող է բացասական հետևանքների հանգեցնել ու խաթարել ռազմավարական անվտանգությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները