Թրամփը խոստացել է լուծել էլեկտրոնային ծխախոտների հետ կապված խնդիրը

19:24   12 Սեպտեմբեր 2019    164

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է լուծել էլեկտրոնային ծխախոտների հետ կապված խնդիրը, հաղորդում է CNN-ը։

Նրա խոսքով՝ վարչակազմը մի քանի «շատ խիստ» հանձնարարություններ կտա՝ էլեկտրոնային սարքավորումների տարածման հետ կապված, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մարդիկ մահանում են վեյփերից, այնպես որ, մենք ուշադրությամբ հետևում ենք դրանց»,-ասել է Թրամփը։ Նա նաև հավելել է, որ կարճ ժամանակահատվածում վեյփերի վաճառքը հսկայական բիզնեսի է վերածվել և պետք է դա ևս կարգավորել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները