Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր Է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

17:17   12 Սեպտեմբեր 2019    208

Գիտնականներն առաջին անգամ ջրի գոլորշու նշաններ են հայտնաբերել K2-18b արտամոլորակի մթնոլորտում, որը գտնվում Է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Հայտնագործությունը կատարվել Է Hubble ուղեծրային աստղադիտարանի միջոցով: Օգտագործելով այդ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները վերլուծել են մոլորակի մթնոլորտի կազմը սպեկտրային անալիզի մեթոդով: Եթե աստղագետների ներկայիս եզրակացությունները հաստատվեն հետագա հետազոտություններով, K2-18b-ն կդառնա առաջին եւ գիտությանը հայտնի միակ մոլորակն Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, որի մթնոլորտում ջրի գոլորշի կա, իսկ մեկեւույթին հնարավոր Է հեղուկ վիճակում ջրի գոյությունը:

K2-18b-ն վերագրվում Է Գերերկրների դասին, եւ դրա զանգվածը ութ անգամ մեծ Է, քան մեր մոլորակինը, իսկ շառավիղը մեծ Է մոտավորապես երկու անգամ: Այն գտնվում Է մեզանից 110 լուսային տարվա հեռավորության վրա եւ պտտվում Է կարմիր թզուկի շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները