Բորիս Ջոնսոնը հերքել է Բրիտանիայի թագուհուն ստելու լուրերը

20:04   12 Սեպտեմբեր 2019    163

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի ստել թագուհի Էլիզաբեթ 2-րդին և նրան հայտնել է խորհրդարանի աշխատանքը կասեցնելու ճշգրիտ պատճառը։

Հարցին, թե արդյոք նա ստել է միապետին խորհրդարանի աշխատանքը կասեցնելու իր որոշման պատճառների մասին, նա պատասխանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ջոնսոնը նշել է, որ Էդինբուրգի դատարանը հաստատել է, որ ինքը չի ապակողմնորոշել թագուհուն:

Նա հայտարարել է, որ հետագայում այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը Գերագույն դատարանի կողմից է լինելու։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը։

«Վարչապետը խոսել է Նորին Մեծություն թագուհու հետ և խնդրել է ընթացիկ խորհրդարանական նստաշրջանն ավարտել նիստի երկրորդ շաբաթում: Կուսակցական խորհրդակցությունների ավանդական շրջանի ավարտից հետո ներկայիս խորհրդարանի աշխատանքի երկրորդ նստաշրջանը կսկսվի թագուհու ելույթից հետո՝ հոկտեմբերի 14-ին»,- ասված էր Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները