Ստեղծվել է կապիկի և մարդու աշխարհում առաջին խիմեր-սաղմը

20:12   12 Սեպտեմբեր 2019    172

Չինաստանի լաբորատորիաներում աշխատող գիտնականների միջազգային թիմը իսպանացի կենսաբան Խուան Կառլոս Իզպիսուայի գլխավորությամբ հայտարարել է աշխարհում առաջին մարդու և կապիկի կապիկ խիմեր-սաղմի ստեղծման մասին:

Խիմերները կենդանիներ կամ բույսեր են, որոնց բջիջները պարունակում են գենետիկորեն տարասեռ նյութեր, մինչդեռ հասարակ օրգանիզմներում յուրաքանչյուր բջիջ պարունակում է նույն գեների շարքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձերի ընթացքում գիտնականները գենետիկորեն ձևափոխել են կապիկների սաղմը, որպեսզի անջատեն այն գեները, որոնք ներգրավված են օրգանների ձևավորման մեջ: Այնուհետև նրանք ներմուծել են մարդու ցողունային բջիջներ, որոնք ունակ են ցանկացած տեսակի հյուսվածքներ ստեղծելու սաղմում:

Արդյունքը եղել է կապիկի սաղմ՝ մարդու բջիջներով: Այնուամենայնիվ, փորձագետները ընդհատել են գործընթացը մինչև արարածի ծնունդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները