Եվրախորհրդարանը պատրաստ է կրկին հետաձգել Brexit-ի գործընթացը

20:36   12 Սեպտեմբեր 2019    172

Եվրախորհրդարանն առաջարկում է կրկին հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետները։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը համապատասխան բանաձև է մշակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Բանաձևում նշված է լինելու, որ Եվրախորհրդարանը պատրաստ է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալուն կամ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններ անցկացնելու համար»,- հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավարը։

Ընդ որում, Սասոլին ընդգծել է, որ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագիրն առանց «բեքստոպի» (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի համար ապահովագրական պլան) մեխանիզմի անհնար է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները