Փարիզում մեկնարկել Է տրանսպորտի աշխատողների՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն գործադուլը

15:46   13 Սեպտեմբեր 2019    208

Փարիզի մետրոյի եւ հասարակական տրանսպորտի մյուս ճյուղերի աշխատողները սեպտեմբերի 13-ին աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Le Figaro հրատարակությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը (RATP) կարգավորող կազմակերպությանը:

Փակված են մայրաքաղաքի մետրոյի 16 գծերը, խախտված Է մերձքաղաքային երկաթուղային երեք գծերից երկուսի աշխատանքը, ինչպես նաեւ ավտոբուսների ու տրամվայների երթեւեկությունը: RATP-ի տվյալներով՝ ժամը 20:00-ից հետո սեպտեմբերի 13-ին կաշխատեն միայն մետրոյի երկու գծերը, որոնցով գնացքների երթեւեկությունն իրականացվում Է առանց մեքենավարների:

Որպես հասարակական տրանսպորտի այլընտրանք RATR-ն առաջարկում Է օգտվել Էլեկտրական սկուտերներից, որոնցով ուղեւորության 30 րոպեի համար կվճարի ընկերությունն ինքը:

Քաղաքի բազմաթիվ բնակիչներ աշխատավայր են հասել հեծանիվներով: Բողոքի ակցիայի հետեւանքով Փարիզի շրջանում մինչեւ 300 կիլոմետր երկարությամբ խցանում Է գոյացել առավոտյան երթեւեկության պիկ ժամերին: Հաղորդվում Է, որ սա տրանսպորտի աշխատողների բողոքի՝ 2007 թվականից ի վեր ամենաընդգրկուն ակցիան Է: Ցուցարարներն այդ միջոցառումը որակել են «նախազգուշական կրակոց»:

Սպասվում Է, որ սեպտեմբերի 16-ից, առողջապահության, ավիացիայի աշխատողները եւ իրավաբանները բողոքի հերթական ակցիան կկազմակերպեն կառավարության բարեփոխման դեմ, որը նախատեսում Է «միասնական» կենսաթոշակային համակարգ, որը ենթադրում Է հրաժարում կենսաթոշակի բաշխումից մասնագիտական գործունեությանը համապատասխան: Ֆրանսիայի կառավարությունն ակնկալում Է, որ խորհրդարանում բարեփոխման շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2020 թվականի սկզբին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները