Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի խաբել թագուհուն

15:57   13 Սեպտեմբեր 2019    253

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հերքել է տեղեկություններն այն մասին, որ այդ երկրի խորհրդարանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու համար ստել է թագուհի Եղիսաբեթ 2-րդին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը ժամանակավորապես դադարեցնելու համար դիմել էր երկրի թագուհուն ու ստացել նրա համաձայնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջոնսոնն իր այդ ցանկությունը բացատրել էր նրանով, որ իր կառավարությանը ժամանակ է պետք՝ նոր օրակարգ ներկայացնի ու սկսի իրականացնել ներքաղաքական ծրագիրը:

Շոտլանդիայի բարձրագույն քաղաքացիական դատարանի Էդինբուրգի նստավայրից Ջոնսոնի գործողություններն անօրինական էին համարել՝ հայտարարելով, որ այդպիսով նա փորձում է Brexit-ն (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը-խմբ.) իրագործել՝ առանց համաձայնագրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԲորիսՋոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները