Նոր Զելանդիան խստացնում Է զենքի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների պատիժները

16:05   13 Սեպտեմբեր 2019    226

Նոր Զելանդիայի իշխանությունները կընդլայնեն այն հանցագործությունների ցանկը, որոնք կապված են զենքի ապօրինի շրջանառության հետ, ինչպես նաեւ կխստացնեն պատիժներն այդ իրավախախտումների համար:

Սեպտեմբերի 13-ին այդ մասին հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր Զելանդիայում զենքի շրջանառության մասին օրենքում ուղղումների հերթական փաթեթի մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը: Արդեռնի խոսքով՝ 10-ից մինչեւ 5 տարի կնվազեցվեն թույլատրագրերի գործողության ժամկետները, եւ կխստացվի դրանց ստացման կարգը:

«Մենք պետք Է հնարավորինս ամեն ինչ անենք, որպեսզի միայն օրինապահ քաղաքացիները կարողանան ստանալ հրազենի (ձեռքբերման) թուլատրագրեր եւ օգտագործեն այն: Նոր քայլերը նպատակ ունեն կանխել զենքի հայտնվելը հանցագործների ձեռքին»,- մեջբերում Է հրատարակությունը Նոր Զելանդիայի վարչապետի խոսքը:

Նոր Զելանդիայի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացաններնի, ինչպես նաեւ դրանց ռազմամթերքի շրջանառությունն արգելող օրենքն ուժի մեջ Է մտել ապրիլի 12-ին: Այդ միջոցները դարձան մարտի 15-ին Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակման պատասխանը, որոնց հետեւանքով զոհվեց 51 մարդ, եւս 50-ը վիրավորվեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները