ԱՄՆ-ը լրացուցիչ 4 մլն դոլար կհատկացնի «Դորիան» փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով

18:17   13 Սեպտեմբեր 2019    181

ԱՄՆ-ը լրացուցիչ 4 մլն դոլար կհատկացնի Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքները վերացնելու նպատակով:

Այսպիսով, Միացյալ Նահանգների տրամադրած ֆինանսական միջոցները կգերազանցեն 10 մլն դոլարը:

Այդ մասին Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Աղբյուրի հաղորդմամբ՝ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի բնակիչներին բնակարանով ապահովելուն, ինչպես նաև առողջապահական, հոգեբանական խնդիրների լուծմանը, ինչպես նաև ջրամատակարարման վերականգնմանը: USAID-ն Բահամյան կղզիներ է ուղարկել նաև Աղետների արձագանքման խումբ, որում ընդգրկված է ավելի քան 100 մասնագետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Դորիան  


Վերնագիրի այլ պիտակները