Աբխազիայում ռուս զբոսաշրջիկ է ջրահեղձվել

18:49   13 Սեպտեմբեր 2019    109

Աբխազիայի Պիցունդա ծովափնյա քաղաքում ռուս զբոսաշրջիկ է ջրահեղձվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Interfax-ին հայտնել է Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Միզան Լոմիան:

Ըստ Լոմիայի՝ ջրահեղձ եղած տղամարդու դին հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ին, սակայն նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն սեպտեմբերի 12-ին՝ ոստիկանության միջոցով նրա հարազատի հետ կապ հաստատելուց հետո:

«Լողափին հայտնաբերվել են Մոսկվայի շրջանի բնակչի փաստաթղթերը: Եղբայրը ճանաչել է նրան», - ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ խեղդվածի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբխազիա  


Վերնագիրի այլ պիտակները