Disney-ը ցուցադրել է Ջոլիի՝ Մալեֆիսենտայի վերածվելու գործընթացը

19:21   13 Սեպտեմբեր 2019    82

Disney ստուդիան Մալեֆիսենտայի մասին երկրորդ կինոնկարի՝ էկրան բարձրանալու նախաշեմին Անջելինա Ջոլիի երկրպագուներին ցուցադրել է դերասանուհու կերպարանափոխման գործընթացը:

Մի քանի գրիմարարների աշխատանքը պատկերող տեսանյութը հրապարակել են «Ինստագրամ»-ում։

Ըստ որում «կերպարանափոխման» գործընթացը նկարահանված է հակառակ ընթացքով. իրականում հանդիսականին ցույց են տալիս մակիյաժը մաքրելու գործընթացը հակառակ կարգով: Սկզբում հյուսում են դերասանուհու ծամերը եւ կատարում մակիյաժը, իսկ այնուհետեւ դնում են եղջյուրները: Եզրափակիչ շտրիխը ժանիքներն են, որոնք Ջոլին դնում է ինքը՝ նախքան խցիկի առջեւ ժպտալը:

«Նա վերադարձավ խավար»,- տեսանյութի նկարագրության մեջ նշել են գրառման հեղինակները՝ կատարելով Back in black երգը, որը հնչում է ամբողջ տեսագրության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Disney  


Վերնագիրի այլ պիտակները