Չինաստանը որոշեց վերսկսել ամերիկյան խոզի մսի եւ սոյայի գնումները

19:55   13 Սեպտեմբեր 2019    199

Չինաստանի կառավարությունը որոշել Է վերսկսել սահմանափակ քանակությամբ սոյայի, խոզի մսի եւ գյուղատնտեսական այլ արտադրանքի ներմուծումն ԱՄՆ-ից եւ դրանց համար չեղարկել լրացուցիչ մաքսերը՝ ակնկալելով Վաշինգտոնի պատասխան քայլերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: Գնումների ծավալը գերատսչությունը չի ճշտել:

«Հույս կա, որ ԱՄՆ-ը փոխադարձությամբ կպատասխանի Չինաստանի կողմից բարի կամքի դրսեւորմանը՝ ձեռնարկելով իրական միջոցներ»,- գրել Է Global Times հրատարակության խմբագիր Հու Սինցզինը, որի խոսքին ուշադրությամբ են հետեւում առեւտրականները՝ հաշվի առնելով նրա կապերը ՉԺՀ-ի իշխանությունների հետ: Որոշումն ընդունվել Է երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների ջերմացման ալիքին՝ Վաշինգտոն Չինաստանի պատվիրակության այցի նախաշեմին՝ առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների նոր փուլին մասնակցելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի պետության ղեկավար Սի Ցզինպինի խնդրանքով երկու շաբաթով հետաձգել Է չինական ապրանքների մաքսերի բարձրացումը 250 միլիարդ դոլար արժողությամբ՝ նկատի առնելով ՉԺՀ-ի 70-ամյակի տոնակատրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները