Անակլիայի նավահանգստի կառուցումն ավարտված կլիներ, եթե չլինեին Իվանիշվիլիին սատարած թափթփուկները. Սաակաշվիլի

17:24   13 Սեպտեմբեր 2019    262

«Անակլիայի նավահանգստի կառուցումն արդեն ավարտված կլիներ, եթե չլինեին Խազարաձեն և այն թափթփուկները, որոնք սատարեցին Իվանիշվիլիին 2012 թվականին»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սոցցանցի իր էջում տեղադրված տեսահոլովակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակաշվիլիի խոսքով ՝ Լազիկայի նավահանգստի կառուցման համար նախատեսված փողն արդեն նստած էր «Վրացական երկաթուղիներ»-ի հաշվեհամարին և դրա կառուցումը պետք է ավարտվեր մինչև 2013 թվականը:

«Այն պետք է պատկաներ ժաղովրդին և ոչ թե որևէ օլիգարխի»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Ինչպես նշում է Վրաստանի նախկին նախագահը, Իվանիշվիլի-Խազարաձե դավադիր համաձայնությամբ դադարեցվել է նավահանգստի կառուցումը:

Սաակաշվիլին վստահ է, որ Անակլիայի նավանգիստն ի վերջո կկառուցվի և կպատկանի միայն ժողովրդին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները