Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ 100-ամյա տարեցների թիվը գերազանցել է 70 հազարը

17:57   13 Սեպտեմբեր 2019    253

100-ամյա հոբելյանը նշած ճապոնացիների թիվը առաջին անգամ երկրի պատմության մեջ գերազանցել է 70 հազարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ երկարակյացների մեծ մասը կին է:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում 100 տարին լրացած անձանց թիվը կազմել է 71 հազար, նրանցիցի 8643-ը տղամարդ է, իսկ 62,7 հազարըը` կին: Ըստ էության, կանայք կազմում են երկարակյացների 88%-ը:

Տարիքային նմանատիպ հետազոտություն Ճապոնիայում կատարվել էր 1963-ին, և այդ ժամանակ երկրում կար 100 տարին լրացած ընդամենը 153 մարդ: Ստացվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում 100 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց թիվն ավելացել է 23 անգամ:

Երկրի առողջապահության նախարարությունը կարծում է, որ երկարակեցության գաղտնիքը բժշկության զարգացման մեջ է, քանի որ երկրի իշխանությունները ցանկանում են, որ մարդիկ յուրաքանչյուր տարիքում ապրեն լիարժեք կյանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները