Ստեղծվել է աշխարհում «ամենասև» նյութը

20:05   13 Սեպտեմբեր 2019    82

Գիտնականներին հաջողվել է ստեղծել նախկինում հայտնի նյութերից «ամենասևը»:

Ստեղծված նյութը մոտ տաս անգամ ավելի մուգ է այն ամենից, ինչ մարդկանց հայտնի է ներկայումս: Մասնագետները չէին պատրաստվում գերազանցել լույսի կլանման ցուցանիշի նախկին ռեկորդը, որը կազմում էր 99.965 %, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտողները ցանկացել են բարելավել ալյումինի ջերմային և էլեկտրական հատկությունները՝ դրա վրա ածխածնային նանոխողովակներ աճեցնելով: Հենց դրանց օգնությամբ է ստեղծվել «ամենամուգ նյութի» նախորդ ռեկորդակիր vantablack-ը:

Օգտագործելով քլորի իոններ պարունակող աղեր, գիտնականները կարողացել են ալյումինի մակերևույթից հեռացնել օքսիդային շերտ, ինչը խոչընդոտում էր էլեկտրական հոսանքի հաղորդմանը: Մաքուր ալյումինի վրա նանոխողովակներ աճեցնելով և ալյումինի մակերևույթի վրա ածխածնի գոլորշիներից նստվածք առաջացնելով, գիտնականներն անսպասելի արդյունք են ստացել:

Արդյունքում ստացված նյութը կլանում է դրա վրա ընկնող ճառագայթման մինչև 99.995 %-ը՝ անկախ լույսի ընկնելու անկյունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները