ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ

20:13   13 Սեպտեմբեր 2019    73

Միացյալ Նահագները նոր պատժամիջոցներ է սահմանում հյուսիսկորեացի ցանցահենների երեք խմբի նկատմամբ, որոնց պատասխանատու են համարում կիբեռհարձակումներ իրականացնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ ֆիննախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության հարցով վարչության (OFAC) փաստաթղթում, որը հրապարակվել է ուրբաթ:

«Պատժամիջոցները սահմանվում են երեք հյուսիսկորեական կիբեռխմբավորումների նկատմամբ, որոնք պատասխանատու են կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ վտանգավոր գործողություններ իրականացնելու համար», - ասվում է փաստաթղթում: Խոսքը Lazarus Group, Bluenoroff և Andfriel հաքերային միավորումների մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները