Հակաբիոտիկները կարող են սրտի հիվանդություններ առաջացնել

20:28   13 Սեպտեմբեր 2019    82

Դեղահաբերը, որոնք հաճախ նշանակվում են ինֆեկցիաների դեպքում, մեծացնում են սրտի անբավարարության ռիսկը:

Սա ցույց են տվել կանադական Վանկուվերի Բրիտանական Կոլումբիայի համալսարանում կատարված ուսումնասիրությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ խոսքը ֆտորխինոլոնների դասի դեղերի մասին է: Դրանցից են, մասնավորապես, ցիպրոֆլոքսացինը (օգտագործվում է աղիքային ինֆեկցիաների դեպքում), լեվոֆլոքսացինը (թոքաբորբի, երիկամների, մաշկի հիվանդությունների դեպքում) և օքսոլինաթթուն (միզուղիների վարակների դեպքում):

Գիտնականները նշել են, որ այդ դեղերը շատ տարածված են, քանի որ արդյունավետ են, գործողության լայն սպեկտրով և միևնույն ժամանակ համեմատաբար էժան: Սակայն, ըստ նրանց տվյալների, նման դեղամիջոցների հաճախակի օգտագործումը հիվանդին սպառնում է սրտի երկու նմանատիպ հիվանդությունների զարգացումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները