Ադելն ամուսնալուծվում է

20:34   13 Սեպտեմբեր 2019    145

Բրիտանացի երգչուհի Ադելը ամուսնուց՝ գործարար Սայմոն Կոնեկիից բաժանվելու դիմում է ներկայացրել:

Ադելն ու Կոնեկին ամուսնացած են ավելի քան երկու տարի, բայց սկսել են հանդիպել 2011-ից: Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին՝ Անջելոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երգչուհու ամուսնալուծության մասին հայտնի է դարձել ապրիլին: Նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ զույգը մտադիր է ապագայում ևս «սիրով մեծացնել որդուն»:

Կոնեկին Մեծ Բրիտանիայում Life Water շշալցված ջրի ապրանքանիշի համահիմնադիրն է: Ընկերությունը նաև մաքուր ջրով ապահովում է կարիքավոր երկրների բնակչությանը:

Ադելը «Գրեմմի», Brit Awards, American Music Awards դափնեկիր է, ինչպես նաև «Օսկարի» է ստացել բոնդիանայի «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի երգի համար:

Երգչուհին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի՝ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար: 2018-ի վերջին աստղը հայտարարել է, որ որոշել է այլևս համերգներով հանդես չգալ, քանի որ երգելը և հյուրախաղերը նրան հաճույք չեն պատճառել

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները