Լոնդոնի ֆոնդային բորսան հրաժարվել է ապաստան տալ Հոնկոնգին

21:25   13 Սեպտեմբեր 2019    109

Լոնդոնյան ֆոնդային բորսան (LSE) մերժել է Հոնկոնգյան ֆոնդային բորսայի (HKEX) միաձուլման առաջարկը:

Այս մասին ասված է բորսայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տնօրենների խորհուրդը անհանգստացած է ստացած առաջարկի հիմնական ասպեկտներից` ռազմավարության, արդյունքների, գործարքի վճարման ձևի և արժեքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նաև LSE-ում շեշտել են, որ իմաստ չեն տեսնում այս խնդրի հետագա քննարկման համար:

Միավորման առաջարկը HKEX-ից ստացվել է սեպտեմբերի 11-ին: Հնարավոր գործարքի գումարը կարող էր կազմել մոտ 36.56 միլիարդ դոլար:

Ինչպես գրել է Bloomberg-ը, Հոնկոնգին նման քայլի կարող էին դրդել չդադարող բողոքի ակցիաները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի հետևանքով տնտեսական անկման հավանական հետևանքների մեղմացման ուղիների որոնումը:

Գործարքի հիմնական պայմանը LSE-ի կողմից Refinitiv բիզնես-ինֆորմացիայի մատակարարի գնումից հրաժարվելն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները