Չինաստանը որոշել է վերսկսել ամերիկյան խոզի մսի և սոյայի գնումները

21:45   13 Սեպտեմբեր 2019    109

Չինաստանի կառավարությունը որոշել է վերսկսել սահմանափակ քանակությամբ սոյայի, խոզի մսի և գյուղատնտեսական այլ արտադրանքի ներմուծումն ԱՄՆ-ից և դրանց համար չեղարկել լրացուցիչ մաքսերը՝ ակնկալելով Վաշինգտոնի պատասխան քայլերը, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով չինական առևտրի նախարարությանը:

Գնումների ծավալը գերատսչությունը չի ճշտել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հույս կա, որ ԱՄՆ-ը փոխադարձությամբ կպատասխանի Չինաստանի կողմից բարի կամքի դրսևորմանը՝ ձեռնարկելով իրական միջոցներ», - գրել է Global Times հրատարակության խմբագիր Հու Սինցզինը, որի խոսքին ուշադրությամբ են հետևում առևտրականները՝ հաշվի առնելով նրա կապերը Չինաստանի իշխանությունների հետ:

Որոշումն ընդունվել է երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների ջերմացման ալիքին՝ Վաշինգտոն Չինաստանի պատվիրակության այցի նախաշեմին՝ առևտրական համաձայնագրի շուրջը բանակցությունների նոր փուլին մասնակցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները