Սնդիկի պարունակությամբ դեմքի քսուքի պատճառով կինը կոմայի մեջ է հայտնվել

21:53   13 Սեպտեմբեր 2019    172

Սակրամենտոյի բնակչուհին դեմքի քսուք օգտագործելուց հետո ընկել է կոմայի մեջ:

Հուլիսին հինգ երեխաների մայրը դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ձեռքերի և դեմքի թմրածությունից, քայլելու դժվարությունից և անհասկանալի խոսքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ժամանակի ընթացքում ախտանշանները խորացել են և նա կոմայի մեջ է ընկել: Բժիշկները պարզել են, որ նրա վիճակը պայմանավորված է Մեքսիկայում գնված քսուքի մեջ պարունակվող սնդիկից թունավորումով: 47-ամյա կինը քսուքն օգտագործել է ամեն օր երկու տարի շարունակ:

Սակրամենտոյի շրջանի առողջապահության դեպարտամենտը քսուքի մեջ սնդիկի շատ թունավոր տեսակ են հայտնաբերել, որը կոչվում է մեթիլ-սնդիկ: Սակրամենտոյի շրջանի հանրային առողջության հարցերով պատասխանատու Օլիվիա Կասիրյեն հայտնել է սև շուկայի և մատակարարների ցանցի առկայության մասին, որոնք կեղծ կոսմետիկա են առաքում Միացյալ Նահանգներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները